Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Արցախի ԱԳՆ-ը խստորեն դատապարտում է ադրբեջանական կողմի սադրիչ քայլերը

Արցախի ԱԳՆ-ը խստորեն դատապարտում է ադրբեջանական կողմի սադրիչ քայլերը
14.01.2021 | 13:17

Արցախի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է «ադրբեջանական կողմի սադրիչ քայլերը և որակում գործողություն՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի ապակայունացմանը և խաղաղապահ ջանքերի խաթարմանը»:

Արցախի ԱԳՆ հաղորդագրությունում նշված է, որ նմանատիպ վտանգավոր վարքն անընդունելի է և Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է: Արցախի ԱԳՆ-ն կոչ է անում Ադրբեջանին խստորեն պահպանել եռակողմ հայտարարության շրջանակներում ստանձնած պարտավորությունները և զերծ մնալ սադրիչ գործողություններից, որոնք կարող են խափանել հաստատված կրակի դադարեցման ռեժիմը։


Արցախի պաշտպանության բանակը հաղորդել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը շփման գծի կենտրոնական ուղղությամբ կոպտորեն խախտել են հրադադարի ռեժիմը: Միջադեպի արդյունքում Արցախի ՊԲ զինծառայող է հրազենային վիրավորում ստացել:

Դիտվել է՝ 4400

Մեկնաբանություններ